Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳՆ արտաքին ծառայության ղեկավար և գլխավոր տնօրեն Ռաֆալ Վիշնևսկիին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության խորացման հեռանկարները՝ ընդգծելով պարբերական խորհրդակցությունների և առանձին տարածքային ստորաբաժանումների միջև թեմատիկ համագործակցության զարգացման կարևորությունը: Շեշտվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և  Լեհաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև փոխգործակցության հարցում առկա մեծ ներուժը: 

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Լեհաստանի ԱԳՆ գլխավոր տնօրենը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վաշինգտոնյան համաձայնությւոնների արդյունքում տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը: Առանձնանշվել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և դրա կարևոր բաղադրիչ հանդիսացող TRIPP նախագծի կյանքի կոչմամբ տարածաշրջանում բացվող հնարավորությունները:  

Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, կարևորվել է այս ուղղությամբ Լեհաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում