ԱԺ-ն քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում Լևոն Բալյանի թեկնածության հարցը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտնեց, որ Մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Լևոն Բալյանի թեկնածությունը:
Թեկնածուին ներկայացրեց Մրցութային խորհրդի անդամ Արթուր Հովսեփյանը:
Կարդացեք հոդվածը` Español