«Wizz Air»-ը կդադարեցնի դեպի Վիեննա և հակառակ ուղղությամբ չվերթները

2 րոպեի ընթերցում

«Wizz Air» ավիաընկերությունը առաջիկայում կփակի Վիեննայի իր  բազան և կչեղարկի չվերթները:

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան այս մասին  հայտնեց «Wizz Air Hungary» ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոլանդ Թիշները:

«Ինչպես հայտարարել էինք, մենք փակում ենք Վիեննայի մեր բազան։ Երբ մենք սկսեցինք այնտեղ մեր գործունեությունը, այլ հույսեր ունեինք: Սակայն օդանավակայանի ծախսերը և հարկերը զգալիորեն աճեցին՝ բառացիորեն կրկնապատկվեցին այս տարիների ընթացքում, ինչը չի համապատասխանում մեր գործունեության մոդելին»,- նշեց նա:

Գործադիր տնօրենը շեշտեց՝ իրենց ընկերության   մոդելն այն է, որ ուղևորներին մատչելի, ցածր գներ առաջարկվեն, սակայն ծախսերի կրկնապատկման հետևանքով դա պարզապես հնարավոր չէ իրականացնել։ 

«Այսպիսով, այո՛, մենք փակելու ենք մեր գործունեությունը Վիեննայում։ Դա երկու փուլով է․ առաջին փուլը տեղի է ունենում հիմա, իսկ հաջորդը՝ 2026-ի մարտին։ Եվ դրանով, այո՛, Վիեննայի չվերթը կչեղարկվի։ Ամեն դեպքում, դեռ մի քանի ամիս կա, կտեսնենք, թե արդյոք հնարավոր կլինի՞ և ինչպե՞ս կարող ենք փոխարինել այդ չվերթը։ Բայց մենք այժմ այնքան շատ այլ ուղղություններ ենք առաջարկում դեպի Եվրոպա, որ համոզված եմ՝ կարող ենք կրկին առաջարկել շատ ավելի մեծ ու ընդարձակ ցանց՝ այդ չվերթը փոխարինելու նպատակով»,- եզրափակեց նա:

 

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է