Մերձավոր Արևելք

Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ՀԱՄԱՍ-ին հորդորում են ընդունել Գազայի շուրջ ԱՄՆ-ի պլանը. Axios

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ՀԱՄԱՍ-ին հորդորում են ընդունել Գազայի շուրջ ԱՄՆ-ի պլանը. Axios

Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը հորդորոմ են ընդունել Գազայի հատվածում կարգավորման ամերիկյան պլանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Axios լրատվական հարթակը։

Վկայակոչելով բանակցություններին ծանոթ իր աղբյուրները՝ լրատվակնը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած՝ Գազայի շուրջ հաշտության առաջարկների մանրամասնությունները Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին են ներկայացրել Կատարի վարչապետ - արտաքին գործերի նախարար Մոհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանին և Եգիպտոսի Ընդհանուր հետախուզության վարչության պետ Հասան Ռաշադը։ Նրանք ՀԱՄԱՍ-ին կոչ են արել համաձայնվել ԱՄՆ պլանին:

Հրապարակման մեջ ասված է, որ ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը խոստացել է «բարեխղճորեն ուսումնասիրել ԱՄՆ-ի առաջարկությունները»։ 

Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկացիներն ու իսրայելացիներն ակնկալում են, որ ՀԱՄԱՍ-ն ընդհանուր առմամբ հավանություն կտա պլանին, թեև՝ որոշ վերապահություններով։ Հոդվածում նշվում է, որ Կատարի վարչապետը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ասել է՝ չի կարողանա նրանց համար ավելի բարենպաստ պայմանների հասնել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում