Հայաստան

Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխել բուժկենտրոնների կառավարման համակարգը

1 րոպեի ընթերցում

Առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխել բուժկենտրոնների կառավարման համակարգը

Հայաստանի առողջապահության նախարարությունը նախատեսում է փոփոխել բժշկական կենտրոնների կառավարման համակարգը՝ 1 տնօրենի փոխարեն ստեղծելով բուժական հատվածի և ֆինանսական-կառավարչական հատվածի պատասխանատուների պաշտոններ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երբեմն մենք ունենում ենք դեպքեր, երբ հիանալի բժիշկ-մասնագետը չունի կառավարչական հմտություններ»,- նշեց Ավանեսյանը։

Անդրադառնալով որոշ բուժկենտրոններում տնօրենի հայտարարված մրցույթին որևէ թեկնածուի հաղթող չճանաչվելու դեպքերին՝ նախարարը նշեց, որ այդտեղ որևէ խնդիր չի տեսնում։

«Տնօրենների մրցույթներին վերաբերվում ենք շատ խիստ և հստակ։ Անընդհատ փոխում ենք տնօրենների քննությունների ստանդարտները։ Մեր կարծիքն է, որ պետական բժշկական կենտրոնի ղեկավարմանը հավակնելը բավականին պատասխանատու գործ է, և, այո, մրցույթի մասնակիցները պետք է այդ շեմը հաղթահարեն»,- ասաց Անահիտ  Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի խոսքով՝ եթե հեշտությամբ բոլորը նշանակվեն, ապա կարելի է մրցութային գործընթացը տապալված համարել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում