Հայաստան

Ավանեսյանը մարզերի ԲԿ-ները հագեցնելու և որակյալ մասնագետների ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ավանեսյանը մարզերի ԲԿ-ները հագեցնելու և որակյալ մասնագետների ներգրավելու անհրաժեշտություն է տեսնում

Մարզային բժշկական կենտրոնների՝ Առողջապահության նախարարության ենթակայության տակ անցնելու միջոցով հնարավոր կլինի լուծել այդ հաստատությունները որակյալ մասնագետներով հագեցնելու խնդիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Մենք ունենք շատ նեղ մասնագետներ, որոնք պիտի պացիենտների հոսք ունենան և այդ մասնագետը պիտի սպասարկի մի քանի սպեցիֆիկ պլանային վիրահատություն, դժվար է միայն, օրինակ՝ «Գորիսի» ԲԿ-ի համար նման մասնագետ պահելը և մեր նպատակն է, որ այս միավորումների արդյունքում մենք ապահովենք, որ մասնագետները Կապանից, Գորիսից, Սիսիանից և Մեղրիից շատ հեշտությամբ ծառայությունները կարողանան մատուցել հենց տեղում, քանի որ չենք ունենալու խնդիր՝ մեկ ՓԲԸ-ից գործուղելու մեկ այլ ՓԲԸ»,- ասաց Ավանեսյանը։ 

Առողջապահության նախարարն ընդգծեց՝ այս գործընթացին զուգահեռ պետք է մարզային բժշկական կենտրոնները հագեցվեն ժամանակակից սարքավորումներով։

«2026թ․ առաջին 6 ամիսներին կբացենք Սիսիանի ԲԿ-ն, այս պահին էլ նորացվող ծառայությունների շրջանակը հաշվի առնելով՝ անընդհատ փոփոխում, ընդլայնում ենք սարքավորումների շրջանակը։ Մարտունի ԲԿ-ն չուներ, օրինակ, համակարգչային շերտագրում և նոր ԲԿ-ի տրամաբանության մեջ այն արդեն հագեցվել է»,- նշեց նախարարը։ 

Անահիտ Ավանեսյանը հայտնեց՝ առաջիկայում նախատեսվում է մարզերում ընդլայնել նաև մամոգրաֆիկ ծառայությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում