Գեղարքունիքում քննվող քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է պետությանը պատճառված 91 մլն դրամի վնասը

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով գույքային վնաս պատճառելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը չի կատարել պայմանագրով նախատեսված գումարների փոխանցումը կրթական հիմնադրամին և մարզպետի աշխատակազմին: 

«Մասնավորապես՝ Գեղարքունիքի նախկին մարզպետի, ընկերության և կրթական հիմնադրամի միջև 2018 թվականին կնքված պայմանագրի համաձայն՝ մարզի բնակչությանը համակարգչային շերտագրման միջոցով մատուցվել են ախտորոշիչ բժշկական ծառայություններ:

Ըստ պայմանագրի՝ օրական 9-ից ավելի համակարգչային շերտագրման հետազոտությունից գոյացած հասույթի մնացած 50%-ը պետք է հատկացվեր հիմնադրամին, 30%-ը՝ մարզպետի աշխատակազմին՝ մարզի առողջապահական համակարգի խնդիրների լուծմանն ուղղելու նպատակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ» :

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2018 թվականից սկսած կրթական հիմնադրամին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին չի փոխանցել 91 մլն 49 հզր 534 ՀՀ դրամ գումար, ինչը վերականգնվել է: 

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում