Մերձավոր Արևելք

Թրամփը հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի Գազայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը

2 րոպեի ընթերցում

Թրամփը հույս է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը կընդունի Գազայի վերաբերյալ ԱՄՆ առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինի աջակցել Իսրայելի ցանկացած գործողության Գազայի հատվածում, եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Վաշինգտոնի կողմից մշակված հակամարտությունը լուծելու ծրագիրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC News-ը։

«Իսրայելը կունենա իմ լիակատար աջակցությունը ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի ոչնչացման աշխատանքն ավարտելու համար, բայց ես հույս ունեմ, որ մենք կունենանք խաղաղության համաձայնագիր, իսկ եթե ՀԱՄԱՍ-ը մերժի համաձայնագիրը, ինչը միշտ հնարավոր է, միայն նրանք են մնում։ Բոլորը ընդունել են այն, բայց ես զգում եմ, որ մենք դրական պատասխան կստանանք», - ասել է Թրամփն՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ բանակցություններից հետո Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։

Թրամփը նաև նշել է,որ եթե ՀԱՄԱՍ-ն ընդունի առաջարկը, այն նախատեսում է բոլոր մնացած պատանդների անհապաղ ազատ արձակում, բայց ոչ ավելի, քան 72 ժամվա ընթացքում։ 

«ՀԱՄԱՍ-ի այն անդամները, որոնք ցանկանում են լքել Գազան, նրանց կտրամադրվի անվտանգ անցում ընդունող երկրներ»,- նշել է նա։

Իր հերթին Նեթանյահուն զգուշացրել է, որ խաղաղ լուծումը Գազայի համար նախընտրելի տարբերակն է։  Նրա խոսքով՝ Իսրայելը կշարունակի պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Թրամփի ծրագիրը։

«Եթե ՀԱՄԱՍ-ը մերժի Ձեր ծրագիրը, պարոն նախագահ, կամ եթե նրանք իբր ընդունեն այն, ապա, ըստ էության, ամեն ինչ անեն դրան հակազդելու համար, այդ դեպքում Իսրայելը կավարտի աշխատանքն ինքնուրույն», - ասել է Նեթանյահուն։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում