ԵՄ-ն կանգնած է Մոլդովայի կողքին եվրաինտեգրման ճանապարհին. Կալաս

1 րոպեի ընթերցում

Մոլդովան խորհրդարանական ընտրություններում իր քվեարկությամբ հստակ «այո» ասաց եվրոպական ապագային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Մոլդովայի քվեարկությունը հստակ «այո» է եվրոպական ապագային: Չնայած Ռուսաստանի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեներ գնելու զանգվածային ջանքերին, ոչ  մի ուժ չի կարող կանգնեցնել ժողովրդին, որը հանձնառու է ազատությանը: Մենք կանգնած ենք Մոլդովայի կողքին դեպի ԵՄ նրանց ճանապարհին», - գրել է Կալասը X-ում: 

Ըստ սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների՝ եվրոպամետ «Գործողության և համերաշխության կուսակցությունը» ստացել է ձայների 50,2%-ը: Ռուսամետ «Հայրենասիրական դաշինքի» օգտին քվեարկել է ընտրողների 24,2%-ը: 

Ավելի վաղ նախագահ Մայա Սանդուն զգուշացրել էր ռուսական «մեծ միջամտության» մասին՝ նշելով, որ Մոլդովայի ապագան վտանգի տակ է: 

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ