Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնությանը․ Axios

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Իսրայելը մոտ են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ համաձայնությանը․ Axios

Միացյալ Նահանգները և Իսրայելը շատ մոտ են Գազայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկի շուրջ համաձայնության գալուն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X-ի իր էջում գրել է Axios լրատվականի լրագրող Բարաք Ռեյվիդը։

Վերջինս հայտնել է, որ դրական առաջընթացը գրանցվել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի, Թրամփի նախկին խորհրդական, Իվանկա Թրամփի ամուսնու՝ բիզնեսմեն Ջարեդ Քուշների և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուհի միջև բանակցություններից հետո։

Բարաք Ռեյվիդին անանուն պաշտնոյան ասել է, որ մնացել է ստանալ ՀԱՄԱՍ-ի համաձայնությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում