Մերձավոր Արևելք

Թրամփը Սպիտակ տանը Նեթանյահուի հետ կքննարկի Գազայում խաղաղություն հաստատելու հարցը

2 րոպեի ընթերցում

Թրամփը Սպիտակ տանը Նեթանյահուի հետ կքննարկի Գազայում խաղաղություն հաստատելու հարցը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին Սպիտակ տանը կհյուրընկալի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ վերջին օրերին Արևմտյան տարբեր երկրների կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո ԱՄՆ նախագահը փորձելու է ճնշում գործադրել Նեթանյահուի վրա, որպեսզի վերջինս համաձայնություն տա Գազայում խաղաղության շուրջ առաջարկին։

Հունվարին Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Նեթանյահուի չորրորդ այցն է լինելու Սպիտակ տուն։ 

Թրամփը, ով տարբեր երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը քննադատել է՝ համարելով դա պարգև ՀԱՄԱՍ-ին, Reuters-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Նեթանյահուի հետ համաձայնության կգան՝ դադարեցնելու պատերազմը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակելու գերիներին։ 

«Մենք շատ լավ արձագանք ենք ստացել, քանի որ Բիբին [խմբ․ - Բենյամին Նեթանյահուն] ևս ցանկանում է հասնել համաձայնության։ Բոլորն են ցանկանում համաձայնության գալ»,- ասել է Թրամփը հեռախոսային հարցազրույցի ընթացքում։ 

Նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Հորդանանի և Եգիպտոսի ղեկավարներին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ համաձայնությունը նպատակ ունի ավելի լայն առումով խաղաղություն հաստատել ողջ Մերձավոր Արևելքում։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում