Գլխավոր դատախազը Խարբերդի մասնագիտացված մանկատանը մասնակցել է համաժողովի

2 րոպեի ընթերցում

««Ճախրուկներից» հետևյալն եմ սովորել. եթե խոստացել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ եթե լինեն տարբեր խոչընդոտներ». Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին Խարբերդի մասնագիտացված մանկատանը մասնակցել է «Ճախրուկ» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովին և խոսել ներառականության, «Ճախրուկների» հետ տարիներ առաջ ձեռք բերած բարեկամության, խոստումները պահելու անհրաժեշտության մասին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ 

«Ես այսօր այստեղ նստած եմ որպես մարդ, ով տարիներ առաջ երջանիկ հնարավորություն է ունեցել գալ Խարբերդի մասնագիտացված մանկատուն և ծանոթանալ այսօր մեզ իրենց արվեստով հիացնող սաների, նրանց ուսուցիչների հետ: Մի կարևոր դաս ու փորձառություն ունեմ, որ «Ճախրուկներն» ինձ 2019 թվականին սովորեցրին: Սոֆիան, ով այսօր ելույթ էր ունենում, ինչ հարցրեց. «Ե՞րբ ես նորից գալու»: Մենք սովոր ենք բալիկներին անպատասխանատու ասել՝ վաղը ու չգալ: Եթե ասել ես, որ գալու ես, ուրեմն պետք է գաս, նույնիսկ, եթե լինեն խոչընդոտող տարբեր հանգամանքներ, դու պետք է գաս, որովհետև քեզ սպասում են: Այդ պատճառով է, որ այսօր, չնայած ի պաշտոնե ունեցած բազմաթիվ մարտահրավերների, մասնակցում եմ այս համաժողովին»,- եզրափակել է Աննա Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատանը գործող՝ «Ճախրուկ» մշակութային կենտրոնը հիմնել են կամավորներ Աննա և Անահիտ Մխիթարյանն ու ստեղծել «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը, որտեղ նվագում և երգում են մանկատան՝ հատուկ կարիքներ ունեցող սաները։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով