Podcast-Գիտության շաբաթ. Գիտությունը պետք է լինի առաջին տեղում․ մասնագետը՝ ոլորտի զարգացման հնարավորությունների մասին
1 րոպեի ընթերցում

Գիտության նկատմամբ հետաքրքրությունը պետք է երեխայի մոտ առաջացնել դպրոցական վաղ տարիքից։ Լավագույն միջոցներից է տարբեր գիտակարգերին խաղերի, հետաքրքիր ու անվտանգ գիտափորձերի, նախագծային խմբային աշխատանքների անցկացումը։ Գիտական մտածելակերպը` խնդիրը ձևակերպելու, ուսումնասիրելու ու եզրակացության գալու տեսքով, օգնում է ոչ միայն գիտության մեջ, այլև առօրյա կյանքում, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է այն ապագա մեծահասակի մոտ ձևավորելը։

Երկրորդ «Գիտության շաբաթ. Հայաստան»-ին ընդառաջ «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը վերսկսում են «Գիտության շաբաթ» փոդքաստների շարքը։ Այս տարվա վերջին թողարկման հյուրն է ավագ դպրոցի հեղինակային ծրագրի համակարգող, Շիրակացու ճեմարանի բնագիտության ամբիոնի ղեկավար Նարինե Քսաջիկյանը։
