Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Տուն. իմ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Տուն. իմ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը

Ռուսական արվեստի թանգարանում «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում սեպտեմբերի 16-ին բացվել է «Տուն. իմ տիեզերք» խորագրով ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ճամփորդել տարբեր դարաշրջաններում, տեսնել հետաքրքիր քաղաքներ, զգալ Հայաստանի վառ, հյութեղ գույները՝ Ալթայի ցուրտ, խստաշունչ ոգին, Թիֆլիսի տաք արևը իր նեղ փողոցներով և պատշգամբներով, Վիլնոյի սալահատակները, կարմիր հեղափոխությունից ցնցված ռուսական Թուրքեստանի ինքնատիպ, միանգամայն ճանաչելի ճարտարապետությունը։

Ցուցադրության մեջ ներառված կտավներում կան ինչպես առանձին տների, այնպես էլ բնանկարի և աշխարհագրական լանդշաֆտի ֆոնին նկարված տների պատկերներ։

Ցուցադրությունն ընդգրկում է հայ և ռուս նկարիչների ստեղծագործություններ, որոնց թվում են Մ. Ավետիսյանը, Ե. Թադևոսյանը, Դ. Նալբանդյանը, Պ. Կուզնեցովը և Ա. Դրևինը։ Ներկայացված աշխատանքներից շատերը երկար տարիներ չեն ցուցադրվել և պահվել են ֆոնդապահոցում: 

Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 31-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում