Կայացել է «Ներուժ 6.0»-ի փակման հանդիսավոր արարողությունը. հայտնի են հաղթող թիմերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Ներուժ 6.0» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ 

Նախարար Հայրապետյանը, շնորհավորելով մասնակիցներին, ընդգծել է, որ յոթ տարի առաջ մեկնարկած «Ներուժ» ծրագիրը, որի նպատակն էր խթանել մասնագիտական հայրենադարձությունն ու Հայաստան բերել նոր գիտելիքներ և փորձառություն, այսօր վերածվել է հարթակի, որտեղ Հայաստանը և սփյուռքը հանդիպում են ոչ միայն հիշողության, այլև ապագայի գաղափարների շուրջ։

«Այսօր իմ սպասումները «Ներուժ»-ից այլ բնույթ ունեն․ այն հարթակ է, որտեղ համահայկական ներուժի համատեղ ուժով մենք բազմապատկում ենք մեր երազանքները և ամեն օր ջանք ու նվիրում ներդնում՝ Հայաստանը տեսնելով որպես մեծ նպատակներ ու երազանքներ ունեցող երկիր», – նշել է նախարարը:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են վեցօրյա ինտենսիվ աշխատանքի արդյունքները։ 32 ընտրված ստարտափ թիմերը ներկայացրել են իրենց նախագծերը փորձագիտական հանձնաժողովին, որի որոշմամբ ճանաչվել են վեց հաղթող թիմեր։ Հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն՝ Հայաստան վերադառնալու և իրենց գաղափարները զարգացնելու նպատակով։ Մասնակից թիմերի կողմից ներկայացված գաղափարները գնահատվել են երկու`  «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով։

«Գաղափարի փուլ» անվանակարգում առաջին մրցանակին է արժանացել Patn'Pat ստարտափը`  ստանալով 15 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Ստարտափի հիմնական նպատակը Հայաստանի բնության մաքրման ապահովումն է։ Երկրորդ մրցանակին է արժանացել Taos/Kidguru LLC ստարտափը` ստանալով  10 միլիոն ՀՀ դրամ։ Այն առաջարկում է նորարարական լուծումներ՝ օգնելու ծնողներին հետևել երեխայի զարգացմանը կյանքի սկզբնական էտապից։ Երրորդ տեղը Bisy ստարտափինն է, որը ստացել է 5 միլիոն դրամ ֆինանսավորում: Այն  թվային բանկային հարթակ է` նախատեսված փոքր և միջին բիզնեսների, ֆրիլանսների և միկրոբիզնեսների կարիքների համար։ 

Ժյուրիի գնահատմամբ՝ «Աճի փուլ» անվանակարգում առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է New Norm ստարտափը, որի նպատակն է բարձրացնել հոգեթերապևտների աշխատանքի արդյունավետությունը` կիրառելով ԱԲ-ի վրա հիմնված սեանսների վերլուծություն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է BeautyOS ստարտափը, որը ստեղծել է հարթակ՝ նախատեսված գեղեցկության սրահների և ոճաբանների կողմից տրամադրվող ծառայությունների կազմակերպման և կառավարման գործընթացը հեշտացնելու համար: 

Երրորդ մրցանակին է արժանացել Optimyzee ստարտափը, որն արհեստական բանականությամբ աշխատող հարթակ է՝ նախատեսված բիզնեսներին օգնելու  Google Ads արշավների ստեղծման, օպտիմալացման և արդյունավետ կառավարման համար։ Թիմերը համապատասխանաբար կստանան 30 միլիոն, 20 միլիոն  և 10 միլիոն ՀՀ դրամ ֆիմանսավորում։ Հաղթող թիմերը կշարունակեն իրենց զարգացումները Հայաստանում՝ ստանալով ոչ միայն ֆինանսական, այլև մենթորական ու բիզնես աջակցություն։ 

«Ներուժ» ծրագիրը ոչ միայն գաղափարների մրցույթ է, այլև ինտերակտիվ կրթության, ցանցային կապերի ձևավորման, հայրենիքին կապվելու և սփյուռքի ներուժը միացյալ տեխնոլոգիական Հայաստան ուղղորդելու հնարավորություն։

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին