Մերձավոր Արևելք

Թրամփը հայտարարել է Գազայի հարցով արդյունավետ բանակցությունների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է Գազայի հարցով արդյունավետ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Գազայի շուրջ ընթացող բանակցությունները դիտարկում է որպես շատ արդյունավետ։  

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Գազայի հարցի շուրջ մենք շատ ոգեշնչված և արդյունավետ քննարկումներ ենք անցկացնում մերձավորարևելյան համայնքի հետ։ Ինտենսիվ բանակցությունները շարունակվում են արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաձայնագրի հաջող կնքման համար։ Դրան մասնակցում են տարածաշրջանի բոլոր երկրները, ՀԱՄԱՍ-ը քաջատեղյակ է այդ քննարկումներին, իսկ Իսրայելը տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Թրամփը «Truth Social»-ի իր միկրոբլոգում։

Նրա խոսքով՝ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ է այսքան բարի կամք և խանդավառություն տեսնում խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ 

«Բոլորն ուրախ են, որ մահվան ու խավարի այս շրջանը հետ է մնացել։ Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել այդ բանակցություններին։ Մենք պետք է վերադարձնենք պատանդներին և հասնենք մշտական և հարատև խաղաղության»,– նշել է ԱՄՆ նախագահը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում