Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ից Հայաստան ավտոմոբիլային բեռնափոխադրողները Վերին Լարսի անցակետ ժամանման օր և ժամ պետք է ամրագրեն էլեկտրոնային հարթակում

2 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ՌԴ ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում` Վերին Լարսի անցման կետում, կիրառվելու է մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման էլեկտրոնային համակարգ (ГИС ЭПД)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ Վերին Լարսի անցման կետ ժամանման օրվա և ժամի ամրագրում։

Կոմիտեն նաև հայտնում է՝ ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում, ինչի համար անհրաժեշտ է․

-          գրանցվել էլեկտրոնային հարթակում,

-          հաստատել էլեկտրոնային փոստը և հեռախոսահամարը,

-          ստանալ հաստատում՝ տվյալների ստուգումից հետո,

-          ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթի պատճեն, և տվյալների ստուգումից հետո ստանալ հաստատում:

Էլեկտրոնային համակարգում գրանցվելու և մանրամասներին ծանոթանալու համար՝ https://public.epd-portal.ru/eopp։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից