Մի խումբ անձինք մեղադրվում են վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու մեջ

3 րոպեի ընթերցում

Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու պատրվակով տարբեր չափերի գումար ստանալու, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքեր:  

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը, տեղեկանալով քաղաքացու՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու մտադրության մասին, վերջինիս վստահեցրել է, թե իբր Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժնի պաշտոնատար անձի միջոցով գումարի դիմաց կապահովի գործնական քննության հանձնումն ու վկայականի տրամադրումը։ Վերը նշված բնակիչը քաղաքացուց ստացել է կաշառքի գումարը, ինչպես նաև անձը հաստատող և քննության արդյունքները հավաստող փաստաթղթերը՝ պայմանավորվածության արժանահավատության տպավորություն ստեղծելու համար, սակայն դրանք որևէ պաշտոնատար անձի չի փոխանցել, ինչպես նաև քննության ու վկայականի տրամադրման գործընթացը չի կազմակերպել՝ տարբեր պատճառաբանություններով հետաձգելով այն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ է հայտնել Հակակոռուպցիոն կոմիտեն: 

Նախաքննությամբ  բացահայտվել են նաև ևս երկու անձի կողմից կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից գումար ստանալու դեպքեր: Նշված անձինք քաղաքացիներին վստահեցրել են, թե իբր ՀՀ ՆԳՆ Գյումրի քաղաքի և Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքների՝ իրենց ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կկազմակերպեն գումարի դիմաց ապօրինի եղանակով վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը, սակայն քաղաքացիներից գումարը վերցնելուց հետո այն որևէ պաշտոնատար անձի չեն փոխանցել և նշված գործընթացը չեն կազմակերպել:

Կաշառքի միջնորդության պատրվակով գումար ստանալու համար երեք անձի մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 440–րդ հոդվածի 2–րդ մասով: Եվս երեք քաղաքացու ՀՀ քրեական օրենսգրքի 44–436–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու փորձի, իսկ մեկ անձի՝ դրան օժանդակելու համար:  

Քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Սուրեն Պապիկյանը դիտարկել է ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքը

Մոլդովայի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի մահվան կապակցությամբ. Moldpres

Բուլղարիայի մայրաքաղաքի Հարավային այգում բացվել է «Սոֆիայի գետեր» եռօրյա փառատոնը. BTA

Վճռաբեկ դատարանի որոշմամբ որպես քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է դիտարկվում ամբողջ «գողական աշխարհը» որպես միասնական համակարգ

Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց

Ուսումնական հաստատություններին հարակից ճանապարհահատվածներում կատարվում է հետիոտնային անցումների գծանշում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է կենտրոնական երկրորդ մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/08/26

Ասիական ինդեքսներ - 28/08/26

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ տեխնիկական կանոնակարգման հարցերով նախարարին