Քաղաքականություն

Յուրաքանչյուր հանդիպում վերահաստատում է Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ամուր կապերը. Մարգուս Ցահքնա

1 րոպեի ընթերցում

Յուրաքանչյուր հանդիպում վերահաստատում է Հայաստանի և Էստոնիայի միջև առկա ամուր կապերը. Մարգուս Ցահքնա

Հայաստանը և Էստոնիան կիսում են կապերի հետագա ամրապնդման տեսլականը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Էստոնիա արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան X–ի իրենց միկրոբլոգներում գրառումներ են կատարել իրենց հանդիպման վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը նշել է՝ միշտ հաճելի է հանդիպել լավ ընկերոջը: Նա հանդիպումն օգտակար է համարել առկա մարտահրավերների և բազմակողմ ֆորումներում ակտիվ ներգրավվածության վերաբերյալ կարծիքներ փոխանակելու համար: 

«Մենք կիսում ենք հայ-էստոնական երկկողմ կապերը հետագայում ամրապնդելու տեսլականը՝ որպես ժողովրդավար պետություններ, համախոհ գործընկերներ՝ մեր ժողովուրդների բարօրության համար»,-գրել է Միրզոյանը:

Էստոնիանի ԱԳ նախարարը ևս նշել է, որ միշտ ուրախ է՝ տեսնել Հայաստանի իր գործընկերոջը՝ Արարարատ Միրզոյանին: 

«Յուրաքանչյուր հանդիպում վերահաստատում է Էստոնիայի և Հայաստանի միջև ամուր կապերը»,-գրել է Ցահքնան: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում