Քաղաքականություն

Օմանի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Օմանի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպմանը

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ուրախ եմ առաջիկայում Օմանում նրանց դեսպանությաբ բացման առնչությամբ։ Քննարկել ենք երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցը և մտքեր փոխանակեցինք գլոբալ առանցքային հարցերի շուրջ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Օմանի ԱԳ նախարարը։ 

Ավելի վաղ Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարի մասին հանդիպման մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում