Քաղաքականություն

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցության շուրջ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում ակտիվ փոխգործակցության շուրջ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X-ի հարթակում գրառում է կատարել Էստոնիայի ԱԳ նախարարի հետ ունեցած շփումների վերաբերյալ.

«Միշտ հաճելի է շփվել իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ:

Այս անգամ Նյու Յորքում մտքեր փոխանակեցինք ներկայիս մարտահրավերների և բազմակողմ հարթակներում մեր ակտիվ փոխգործակցության շուրջ:

Որպես ժողովրդավար և համախոհ գործընկերներ՝ մենք հանձնառու ենք շարունակել խորացնել Հայաստան-Էստոնիա երկկողմ գործընկերությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է ՀՀ ԱԳ նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում