Կուրսանտների ծնողներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ծանոթացել լսարանների, մարզահրապարակների, զորանոցների պայմաններին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան օրերս հյուրընկալել էր առաջին կուրսի կուրսանտների ծնողներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՆ-ից հայտնում են, որ այցի նպատակն էր, որ ծնողները ծանոթանան այն միջավայրին, որտեղ իրենց զավակներն առաջին քայլերն են անում ապագա սպայի կայացման պատասխանատու ճանապարհին:
Կուրսանտների ծնողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու լսարանների, մարզահրապարակների, զորանոցների պայմաններին և կուրսանտների առօրյային։
Ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ հանդիպման ընթացքում շեշտվել է հրամանատար-ծնող կապի կարևորությունը: Գնդապետն ընդգծել է, որ այս համագործակցության արդյունքում են ձևավորվում ապագա հրամանատարների կամքը, ուժը և առաջնորդական հատկանիշները։