Չինաստան

Բրազիլիան և Չինաստանը Գուտերեշին առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն աջակցող երկրների հավաք հրավիրել

1 րոպեի ընթերցում

Բրազիլիան և Չինաստանը Գուտերեշին առաջարկում  են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն աջակցող երկրների հավաք հրավիրել

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան պարզաբանել է, թե ինչ է իրենից ներկայացնում Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ Բրազիլիայի և Չինաստանի պլանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Բրազիլիայի նախագահը մանրամասնել է, որ այդ պլանը ենթադրում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորմանն աջակցող երկրների մասնակցությամբ հավաքի հրավիրում, որը, ըստ Բրազիլիայի նախագահի, իրական պայմաններ կստեղծի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ 

«Ես Բրազիլիայի և Չինաստանի կողմից մշակված պլանի հիման վրա առաջարկել եմ գաղափար, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հավաքի հրավիրի այն երկրների մասնակցությամբ, որոնք ցանկանում են խաղաղության հաստատում Ուկրաինայում։ Նպատակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև հետագա բանակցությունների և հաշտության առաջարկության մշակումը կլինի, որն այնուհետև կհրապարակվի», - նշել է Բրազիլիայի ղեկավարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում