Քաղաքականություն

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ 

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարների շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել տարբեր նախաձեռնություններին Ավստիրայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ի թիվս այլնի կարևորելով  մարդկանց միջև շփումների, շուկայի հասանելիության ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև  ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին հանդիպող մարտահրավերներին արդյունավետ հակազդման ուղղությամբ փոխգործակցության մեխանիզմներին։

Արարատ Միրզոյանը և Բեատե Մայնլ-Ռայզինգերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում