Հայաստանում Միացյալ Թագավորության նոր դեսպանը հայերենով ողջույնի խոսք է ուղղել հանրությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության նոր դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով ողջունել է Հայաստանի հանրությանն ու նշել, որ ցանկանում է ճամփորդել Հայաստանի տարբեր մարզերում, ճանաչել Հայաստանի մշակույթն ու պատմությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսանյութը, որում նա հանրությանն է ուղղում իր ողջույնի խոսքը, հրապարակվել է դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Բարև Ձեզ, ես Ալեքսանդրան եմ՝ Միացյալ Թագավորության նոր դեսպանը Հայաստանում։ Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար։  Հատկապես հիմա, երբ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը որոշել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հուսով եմ, որ կհանդիպենք և կճամփորդենք Հայաստանի մարզերով։ Ուզում եմ սովորել Հայաստանի մշակույթն ու պատմությունը Ձեզ հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք»,-նշում է Քոուլը։

Հայերեն العربية English Español Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ