Մշակույթ

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր 80-ամյակը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է իր 80-ամյակը

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ակադեմիան սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում  2024–2025 թթ. ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ  կմեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումները։

Միջոցառումը կներառի ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես, ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԳՊԱ ռեկտոր Վարդան Ազատյանը։ Տոնական ծրագրի ընթացքում կներկայացվի ՀԳՊԱ «Բարեկամների միությունը», որը նպատակ ունի ամրապնդել համագործակցությունը կրթական, մշակութային և հասարակական կառույցների հետ։  Ավելի քան 200 ուսանողների կհանձնվեն դիպլոմներ մշակույթի և արվեստի ոլորտի հատուկ հյուրերի ուղեկցությամբ:

Միջոցառման  ընթացքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան և hosq հիմնադրամը կստորագրեն  համագործակցության հուշագիր, որի նպատակն է միավորել կրթությունը, արվեստը, նորարարությունն ու փորձարարական ստեղծագործական պրոցեսները։

Երեկոն կամփոփի  համերգային ծրագիրը․հանդես կգան Բամբիռ խմբի երկու սերունդներ՝ Ջագ և Բամբիռ:

Հոբելյանի առիթով Ակադեմիան իրականացնելու է նաև այլ միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և համագործակցության ծրագրեր:

Ակադեմիան կերպարվեստի մայր բուհն է Հայաստանում, իսկ հայաստանյան պրոֆեսիոնալ կերպարվեստի «տարիքը» համընկնում է Ակադեմիայի հոբելյանի հետ։ Ակադեմիայի 80-ամյա հոբելյանը, ըստ էության, Հայաստանի պրոֆեսիոնալ կերպարվեստի հոբելյանն է։ Տարիների ընթացքում Ակադեմիան տվել է սերունդներ, որոնք ձևավորել և զարգացրել են Հայաստանի արվեստը և իրենց ներդրումն ունեցել միջազգային մշակութային կյանքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում