Արփինե Սարգսյանն ու Մարթա Կոսը քննարկել են ԵՄ վիզաների ազատականացման դինամիկ ընթացքը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ողջունելով հանձնակատար Կոսի այցը Հայաստան՝ նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, որը շարունակաբար զարգանում է և ընդգրկում նոր ոլորտներ։

Խոսելով ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին՝ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանը նշել է Հայաստան այցելած ԵՄ առաքելությունների աշխատանքը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գործողությունների ընթացքի վրա։ Նա ներկայացրել է նաև բիոմետրիկ համակարգի ներդրման մանրամասները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերը սահմանների կառավարման, տեղահանված անձանց վերաինտեգրման և միգրացիոն քաղաքականության ոլորտներում։

Հանձնակատար Կոսը կարևորել է ՀՀ ներքին գործերի համակարգում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով ԵՄ-ի շարունակական աջակցությունը դրանց իրականացման գործում։ Նա նշել է ԵՄ-ի կողմից ավելի քան 200 միլիոն եվրո աջակցության մասին։ Ի թիվս այլ ոլորտների աջակցությունն ընդգրկելու է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր հենասյունային ուղղություններից՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը։ Հանձնակատարը բարձր է գնահատել ՆԳ նախարարության համակարգող դերը վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ նշելով, որ գործողությունների ծրագիրը վերջնականացման փուլում է։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև «AEGIS» ծրագրի հաստատման համար, որի շրջանակում նախատեսվում է շուրջ 4.5 միլիոն եվրոյի ներդրում՝ ուղղված Փրկարար ծառայության և Ոստիկանության արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, «Դիմակայունության և զարգացման պլանի» ֆինանսական և գործառնական բաղադրիչների համադրման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը, նաև համատեղ աշխատանքը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ։

Հայերեն English Español Français

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին