Տնտեսություն

Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանից արտահանումը նվազել է, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով

Հայաստանից արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում նվազել է 52.8 տոկոսով, սակայն հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2025թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի ներկայացմանը:  

«Հայաստանից արտահանումը նվազել է 52.8 տոկոսով: Դրա պատճառը ոսկու, արծաթի և պլատինի վերաարտահանման կտրուկ նվազումն է: Իսկ ամենակարևորն ու ուրախալին այն է, որ հայկական ծագման ապրանքների արտահանումն աճել է 10.3 տոկոսով»,-ասաց նախարարը: 

Հունվար–հունիսին ապրանքների ներմուծումը նվազել է 38.6 տոկոսով, որը նույնպես պայմանավորված է վերաարտահանման կտրուկ նվազմամբ: Հովհաննիսյանի խոսքով՝ վերաարտահանման ազդեցությունը հանած՝ ներմուծման աճը կազմել է շուրջ 7 տոկոս: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում