Մերձավոր Արևելք

Թրամփը Գազայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել

2 րոպեի ընթերցում

Թրամփը Գազայում հակամարտության խաղաղ կարգավորման հույս է հայտնել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում հնարավոր կլինի հասնել դիվանագիտական կարգավորման։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով TASS-ը, այս մասին Թրամփը խոսել է Արիզոնայից Վաշինգտոն թռիչքի ժամանակ։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է դիվանագիտական լուծում Գազայում հակամարտությանը՝ ԱՄՆ նախագահը նշել է․ «Հուսով եմ, կցանկանայի տեսնել դիվանագիտական լուծում։ Մեծ քանակությամբ զայրույթ ու ատելություն կա, ձեզ դա հայտնի է, և դա շարունակվում է արդեն երկար տարիներ։ Հուսով եմ՝ ինչ-որ բանի կկարողանանք հասնել»։

Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվական պորտալը, հղում անելով անանուն աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփը պլանավորում է սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել արաբ և մուսուլման առաջնորդների խմբի հետ՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ուղիները: Լրատվամիջոցի տվյալներով՝ հրավերներ են ստացել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի, Հորդանանի և Թուրքիայի առաջնորդները: Axios-ի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տունը պլանավորում է քննարկել այդ երկրների մասնակցությունը Գազայի հատվածի հետպատերազմյան վերականգնմանը, ինչպես նաև այնտեղ սեփական ռազմական զորակազմեր տեղակայելու հնարավորությունը որպես «կայունացնող ուժ»՝ իսրայելական զորքերին անկլավից դուրս գալուց հետո փոխարինելու համար: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում