Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Պիտեր Հերման Օմտզիխտը քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ու Պիտեր Հերման Օմտզիխտը քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։

Նախարար Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդեռլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում