Շինուհայր գյուղի խաչմերուկում բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը․ կա զոհ
1 րոպեի ընթերցում

Շինուհայր գյուղի խաչմերուկում սեպտեմբերի 19-ին ժամը 12։23-ին բախվել են «Vaz» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, ինչի հետևանքով «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից, նշելով, որ նույն մեքենայի ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։