Միասնական սոցիալական ծառայության պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալուն օժանդակելու փաստով քննված քրեական վարույթը դատարանում է

2 րոպեի ընթերցում

Հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Աշտարակի տարածքային կենտրոնի աշխատակիցը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է պաշտոնատար անձանց կողմից տարբեր չափերով կաշառք ստանալուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Նախաքննությամբ պարզվել է, որ Միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակիցը, 2024 թվականի սեպտեմբերին նույն տարածքային կենտրոնում կազմակերպված բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից մի քանի քաղաքացիների ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նախատեսված 25 տոկոսից բարձր գնահատելու ապօրինի գործողության համար պահանջել և ստացել է տարբեր չափերի գումարներ՝ այն որպես կաշառք պաշտոնատար անձանց  փոխանցելու նպատակով:

Կաշառք ստանալուն օժանդակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության վերը նշված աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ): Մեղադրանքներ են ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացիներին»,- նշված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը