Հայաստանում մի շարք ճանապարհներ ժամանակավորապես փակ կլինեն՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Հայաստանում մի շարք ճանապարհներ ժամանակավորապես փակ կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից:
«Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։
Սեպտեմբերի 19-ին ժամը 13։00-16։00-ն հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր տեղամասը կփակվի երթևեկության համար»,- նշված է ՓԾ-ի տարածած հաղորդագրության մեջ: