Կես միլիոնից ավելի ֆրանսիացի մասնակցել է կառավարության պլանավորած խնայողության միջոցառումների դեմ բողոքի ակցիաներին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 18-ի երեկոյան հաղորդել է, որ ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել երկրում բողոքի զանգվածային ակցիաներին, որոնցից 55 հազարը՝ Փարիզում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա դրանց թիվը կազմել է 309, իսկ 134 մարդ կալանքի տակ է վերցվել», - հայտարարել է ՆԳ նախարարի պաշտոնակատար Բրյունո Ռետայոն ֆրանսիական ԶԼՄ-ների եթերում։ 

Նա պարզաբանել է, որ այս թվերը կարող են փոփոխվել։ 

«Մենք կարողացանք երաշխավորել ցույցերը խաղաղ անցկացնելու ազատությունը», - հավելել է ՆԳ նախարարը։ 

Նա ընդգծել է, որ «գրեթե բոլոր» ցույցերն անցել են կարգուկանոնի պահպանմամբ։ 

Ռետայոն միևնույն ժամանակ նշել է, որ ցույցերի ընթացքում տուժել է 26 իրավապահ։

Վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն խստորեն դատապարտել է իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները։

Վարչապետը վստահեցրել է, որ ցուցարարների պահանջները գտնվում են երկրի քաղաքական ուժերի հետ ընթացիկ խորհրդակցությունների կենտրոնում, և հայտնել է, որ առաջիկա օրերին կրկին կհանդիպի արհմիությունների հետ։

Արհմիությունները, որոնք մարդկանց ոտքի են հանել կառավարության կողմից տնտեսության ոլորտում խիստ միջոցառումներ անցկացնելու պլանների դեմ, բողոքի ցույցերի անցած օրը համարում են իրենց հաջողությունը։ Նրանց ներկայացուցիչներն, իրենց հերթին, ակցիաների մասնակիցների թիվը նշում են 800 հազարից մինչև 1 միլիոն։

Ֆրանսիայի առաջատար արհմիությունների առաջնորդները հայտարարել են, որ սեպտեմբերի 19-ին համատեղ խորհրդակցություն կանցկացնեն՝ որոշելու, թե ինչպես շարունակել պահանջների արշավը։

Հայերեն English

Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը

Սոցփաթեթի ծրագիրը դադարեցվում է. ի՞նչ է առաջարկվում քաղաքացիներին

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Լատվիան կանխել է զինված անձանց կողմից առնվազն 20 անօրինական ներգաղթյալի՝ երկիր անցկացնելու փորձը

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Wildberries-ն առաջին անգամ կմասնակցի Երևանի նորաձևության շաբաթին

«Էրեբունի-Երևան 2808»-ի տոնակատարությամբ պայմանավորված՝ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն

Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի

ՄԱԿ-ում Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին կոչ են արել լիովին պահպանել հրադադարի ռեժիմը

Կրթական միջավայրում երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում պետք է բացառվի․ ՄԻՊ-ը դպրոցներում տեղի ուենցած դեպքերի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացնում