Իրավունք

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը Չինաստանում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Լիանյունգան քաղաքում մեկնարկած Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2025 թվականի համաժողովի շրջանակներում մասնակցել է Հանրային անվտանգության տեխնոլոգիաների ցուցահանդեսին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ծանոթացել է չինական ոստիկանության կողմից օգտագործվող՝ քրեական վարույթների քննության, երթևեկության կառավարման, հակաահաբեկչական գործողությունների, հրամանատարության և կապի համակարգման նորագույն տեխնոլոգիաներին և արտադրանքին: 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում