Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն 1,5 միլիարդ դոլար կծախսի ուրանի հարստացման գործարան կառուցելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 1,5 միլիարդ դոլար կծախսի ուրանի հարստացման գործարան կառուցելու համար

ԱՄՆ էներգետիկայի նախարարության ազգային միջուկային անվտանգության վարչությունը (NNSA) 1,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել BWXT Enrichment Operations ընկերության հետ՝ Domestic Uranium Enrichment Centrifuge Experiment (DUECE) փորձնական գործարանի լիցենզավորման, կառուցման և շահագործման համար՝ պաշտպանական նպատակներով սեփական միջուկային վառելիք արտադրելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ DUECE գործարանի խնդիրն է ցուցադրել հիմնական տեխնոլոգիական փուլերը՝ պայմանագրային պարտավորությունների չենթարկվող հարստացված ուրանի հուսալի ներքին աղբյուր ապահովելու համար՝ պաշտպանական կարիքների համար։ Ձեռնարկությունը կարտադրի ցածր հարստացված ուրան՝ տրիտիում ստանալու համար, ինչպես նաև բարձր հարստացված ուրան՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի միջուկային շարժիչների համար։

NNSA-ում ընդգծել են, որ DUECE տեխնոլոգիան նախատեսված չէ միջուկային էներգիայի կոմերցիոն արդյունաբերության համար, այլ ունի բացառապես պաշտպանական նշանակություն։

Գերատեսչության տվյալներով՝ BWXT-ի հետ առանց մրցույթի պայմանագիրը թույլ կտա արագացնել նախագծի կատարումը և պահպանել պաշտպանական ծրագրերի ժամկետները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում