Երևանում մեկնարկել է շախմատի Եվրոպական համալսարանական 4-րդ առաջնությունը

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը (EUSA), որին մասնակցելու հայտ է ներկայացրել 17 երկրի 32 համալսարանի 40 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ԿԳՄՍ-ն: Առաջնությունը կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի շախմատի ակադեմիան։

Առաջնության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

«Այսօր և առաջիկա օրերին Հայաստանն ապրելու է շախմատային շնչով։ Վստահաբար, մենք արժանիորեն կներկայանանք և որպես հյուրընկալ երկիր՝ կդրսևորենք մեր լավագույն կողմերը։ Ուսանող-մարզիկների համար սա ինքնարտահայտման հիանալի առիթ է։ Հաջողություն եմ մաղթում առաջնության բոլոր մասնակիցներին և ասում՝ բարի գալուստ մեր երկիր»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` ընդգծելով մրցաշարի և համալսարանական սպորտի զարգացման կարևորությունը։

Մասնակիցներին ողջունել և հաջողություն են մաղթել նաև Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեքը, ՀՊՏՀ ռեկտոր և EUC Chess 2025 կազմակերպչական կոմիտեի նախագահ Արմեն Գրիգորյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը:

Առաջնության շրջանակում անցկացվելու են արագ շախմատի տղաների և աղջիկների թիմային մրցաշարեր, կայծակնային շախմատի տղաների և աղջիկների թիմային մրցաշարեր։ Առաջնությունը կտևի մինչև սեպտեմբերի 20-ը։

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար