Վրաստան

Վրաստանն ամբողջությամբ մարել է Ռուսաստանին ունեցած պարտքը

2 րոպեի ընթերցում

Վրաստանն ամբողջությամբ մարել է Ռուսաստանին ունեցած պարտքը

Թբիլիսին ամբողջությամբ մարել է Մոսկվային ունեցած արտաքին պարտքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վրաստանի ֆինանսների նախարարության տվյալները:

Փետրվարին Ռուսաստանին ունեցած պարտքը 7 միլիոն 870 հազար դոլարից նվազել է մինչև 3 միլիոն 997 հազար դոլար։ Այս ցուցանիշը պարտքերի սյունակում պահպանվել է փետրվարից մինչև օգոստոս։ Օգոստոսի դրությամբ այնտեղ գծիկ է դրված եղել։

BMG բիզնես գործակալության տվյալներով՝ այս պարտքը կուտակվել էր Վրաստանի անկախության առաջին տարիներին և վերակառուցվել էր 2004 թվականի հուլիսին՝ Թբիլիսիի վարկատուների և Փարիզի ակումբի միջև ստորագրված համաձայնագրի համապատասխան։

Այս միջոցների գումարը կազմել է 160 միլիոն դոլար, որը Վրաստանը վերցրել էր մինչև 1999 թվականը. տոկոսներ, որոնք 1999 թվականից մինչև 2004 թվականի մայիսը կուտակվել էին պարտքերի վրա, և պարտք, որը պետք է մարվեր 2004-ից մինչև 2006 թվականները։ Ընդհանուր գումարը գերազանցել է 225 միլիոն դոլարը։

Վրաստանի ֆինանսական գերատեսչության տվյալներով՝ Ռուսաստանից բացի Թբիլիսին ամբողջությամբ մարել է նաև Հայաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին և Ղազախստանին ունեցած երկարամյա պարտքերը։ 

Ֆինանսների նախարարությունը հավելել է, որ Վրաստանի պետական ​​պարտքի չափը օգոստոսի արդյունքներով կազմել է ավելի քան 10 միլիարդ դոլար։ Երկիրն ամենից շատ պարտք է Ֆրանսիային՝ ավելի քան 850 միլիոն դոլար։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում