Պացիենտի անվտանգության համաշխարհային օրվա խորհրդով մշակվել են անվտանգության ապահովման կոչեր

2 րոպեի ընթերցում

Պացիենտի անվտանգության համաշխարհային օրը, որը նշվում է սեպտեմբերի 17-ին, նվիրված է յուրաքանչյուր նորածնի և երեխայի համար անվտանգ բուժսպասարկման ապահովմանը՝ կենտրոնանալով ծննդյան պահից մինչև ինը տարեկանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օրվա կարգախոսն է՝ «Պացիենտների անվտանգությունը կյանքի սկզբից»: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն օրվա խորհրդով մշակել է անվտանգության ապահովման կոչեր:

Ծնողներին կոչ է արվում լինել երերեխայի անվտանգության հովանավորը, լինել տեղեկացված, ակտիվ մասնակցել երեխայի բուժսպասարկման ընթացքում որոշումների կայացմանը, հայտնել կարծիքը, եթե ինչ-որ բան այնպես չէ, բարձրաձայնել։

Դպրոցահասակ երեխաներին  կոչ է արվում տեղեկացնել՝ եթե լավ չեն զգում, ցավ ունեն կամ ինչ-որ առողջական խնդիր անհանգստացնում է նրանց, մանրամասն նկարագրել, թե ինչ են զգում։ Կազմակերպությունը երեխաներին հորդորում է հայտնել բժշկին կամ բուժքրոջն ալերգիաների մասին, հարցնել, թե նշանակված դեղերն ինչի համար են, եթե վնասվածք են ստացել, հարցնել, թե ինչպես այն մաքուր պահել մինչև լավանալը, պահպանել հիգիենայի նորմերը. հաճախ լվանալ ձեռքերը, հազալիս կամ փռշտալիս փակել բերանը կամ օգտագործել անձեռոցիկ ու անմիջապես գցել աղբամանը: 

Բուժաշխատողներին կոչ է արվում տրամադրել անվտանգ և երեխայակենտրոն խնամք. համապատասխանեցնել բուժօգնությունը երեխայի տարիքին, քաշին և զարգացման փուլին, մինչև ցանկացած միջամտություն իրականացնելը ստուգել ալերգիաների առկայությունը, սերտ կապեր հաստատել ծնողների, խնամակալների և երեխաների հետ, երեխաներին ներառել բուժման հարցերում որոշումների կայացման մեջ, բարձրաձայնել անբարենպաստ պատահարների մասին և մասնակցել դրանց կանխարգելման վերաբերյալ քննարկումներին:

Հայերեն

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ