ՄԱԿ-ի փորձագետներն Իսրայելին մեղադրել են Գազայում ցեղասպանության համար

3 րոպեի ընթերցում

Reuters

Միավորված ազգերի կազմակերպության անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը 72 էջից բաղկացած զեկույց է հրապարակել, որում, փաստերը համադրելով, Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները որակում է, որպես Ցեղասպանություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի գրավյալ տարածքների, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմի և Իսրայելի հարցերով զբաղվող հանձնաժողովի «Իսրայելի վարքագծի իրավական վերլուծությունը Գազայում՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին» կոնվենցիայի» զեկույցը հրապարակված է ՄԱԿ պաշտոնական կայքում։

«2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը սկսեց իր ռազմական հարձակումը Գազայում, որը ներառում էր ավիահարվածներ և ցամաքային գործողություններ։ Ռազմական գործողությունների արդյունքում այդ ժամանակից ի վեր Գազայում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ մի քանի սերունդ պարունակող ամբողջական ընտանիքներ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը սպանվել է 60199 պաղեստինցի, որից 18430-ը՝ երեխա, իսկ 9735-ը՝ կին»,- նշված է զեկույցում։

Հանձնաժողովն արձանագրել է, որ Իսրայելը ծանր ռազմամթերք է օգտագործել Գազայի խիտ բնակեցված թաղամասերում, ինչպես նաև 498 անգամ թիրախավորել բժշկական հաստատությունները, ինչի հետևանքով առնվազն 747 մարդ է զոհվել, այդ թվում՝ հղի կանայք և երեխաներ։

«Գազայում պաղեստինցիները հարձակման են ենթարկվել իրենց տներում, հիվանդանոցներում, ապաստարաններում (ներառյալ դպրոցները և կրոնական հաստատությունները), տարհանման ժամանակ և հատուկ նշանակված անվտանգ վայրերում։ Իսրայելի բանակի կողմից թիրախավորվել են քաղաքացիական անձինք, լրագրողներ, բուժաշխատողներ, հումանիտար աշխատողները։ Ըստ Գազայի Առողջապահության նախարարության տվյալների՝ 2025 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, սպանվել է 1400 բուժաշխատող, 408 հումանիտար աշխատող և առնվազն 170 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից»,- արձանագրված է փաստաթղթում։

Փաստերի համադրմամբ՝ ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական հանձնաժողովը եզրակացրել է, որ Իսրայելի կողմից իրականացվել է չորս ցեղասպանական գործողություն՝ սպանություններ, լուրջ մարմնական և մտավոր վնասվածքների պատճառում, դիտավորյալ ոչնչացմանը նպաստող կենսապայմանների ստեղծում և ծնելիությունը կանխելու համար նախատեսված միջոցառումների կիրառում:

Հանձնաժողովը զեկույցի վերջում Իսրայելի կառավարությանը հորդորել է անհապաղ դադարեցնել ցեղասպանական գործողությունների իրականացումը Գազայի հատվածում և լիովին պահպանել ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից սահմանված միջանկյալ միջոցները։ 

 

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում