Քաղաքականություն

Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով նախարար Բենժամեն Հադադի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ 

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, քննարկել առաջիկա ծրագրերը, ինչպես նաև ընդգծել ռազմավարական գործընկերության հաստատման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական ինտեգրման հետագա խորացման հեռանկարները և այս համատեքստում Հայաստան-Ֆրանսիա գործակցության հնարավորությունները: 

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունումից հետո Կառավարության կողմից ձեռնարկված քայլերը՝ միտված Եվրոպական միության հետ գործընկերության խորացմանը` մանրամասն անդրադառնալով նախանշված բարեփոխումների օրակագին:

Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը:

Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել նաև օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Վաշինգտոնում ձեռք բերված պատմական պայմանավորվածությունները, ինչպես նաև խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում