«Արմենպրես»-ը համագործակցություն է հաստատել Լեհաստանի «PAP» ազգային լրատվական գործակալության հետ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունն ու լեհական «PAP» ազգային գործակալությունը փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթղթով գործակալությունները համաձայնության են եկել անգլերեն լրատվության փոխանակման շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է նաև փորձի փոխանակման հնարավորություններ գործակալությունների աշխատակիցների համար։ Այս համագործակցությունն առաջինն է Հայաստանի և Լեհաստանի գործակալությունների միջև: Համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը և «PAP»-ի գլխավոր խմբագիր Վոյչեխ Տումիդալսկին։ 


Տումիդալսկին առցանց ստորագրման արարողության ընթացքում խոսեց փոխգործակցության հաստատման կարևորության մասին։ 

«Շատ ուրախ ենք, որ պաշտոնապես ձևակերպվեց «PAP» ազգային գործակալության և «Արմենպրես» լրատվական գործակալության միջև երկկողմ համագործակցությունը: Ես խորապես հավատացած եմ, որ մեր գործակալությունները համաշխարհային լրատվական համակարգի կարևոր մասն են: Այժմ, ավելի քան երբևէ, մենք պատասխանատու ենք փաստերի հավաստիության համար և ամրապնդում ենք սոցիալական ու ազգային դիմակայունությունը ապատեղեկատվության նկատմամբ։ Մասնագիտական և հուսալի աղբյուրների համագործակցությունը տեղեկատվության փոխանակման հարցում հայ և լեհ հասարակությունները կդարձնի ավելի կայուն ու ուժեղ։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում Ձեզ՝ «Արմենպրես»-ի մեր բարեկամներին, որ դա հնարավոր դարձրեցիք։ Եկեք միասին աշխատենք և միավորենք մեր ջանքերը հանուն լրագրության օբյեկտիվության և անկողմնակալության»,- ընդգծեց Վոյչեխ Տումիդալսկին։

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը խորհրդանշական համարեց, որ երկու գործակալություններն էլ հիմնադրվել են 1918 թվականին՝ ընդհանուր պատմությունը, դարի կերտած արժեքներն ու ժառանգությունը համարելով լավագույն հենքը գործակցության նոր դարաշրջանի մեկնարկի համար:

«Մեր անցած ուղին վկայում է, որ պատվով ենք դուրս եկել ժամանակի քննությունից, տոկուն ենք, հարմարվող ու նաև վճռական հասարակությանն իրազեկելու մեր առաքելության մեջ: Վստահ եմ՝ այս փաստաթուղթը գործակցության նոր դաշտ կբացի, համատեղ նորարար ծրագրերի հիմք կհանդիսանա և կօգնի մեր ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց»,-ընդգծեց Նազարյանը՝ շնորհակալություն հայտնելով PAP լրատվական գործակալության գործընկերներին՝ վստահության և գործակցության պատրաստակամության համար:

PAP-ը (Polska Agencja Prasowa) Լեհաստանի խոշորագույն լրատվական գործակալությունն է, որը թղթակիցների լայն ցանց ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհի մի քանի տասնյակ երկրներում։ Այն ակտիվորեն լուսաբանում է Լեհաստանում տեղի ուենցող քաղաքական, մշակութային, տնտեսական, տեխնոլոգիական ու սպորտային իրադարձությունները։

PAP-ը Լրատվական գործակալությունների եվրոպական դաշինքի (EANA) անդամ է։

«Արմենպրես» լրատվական գործակալությունը համագործակցության ու լուրերի փոխանակման համաձայնագրեր ունի միջազգային շուրջ չորս տասնյակ լրատվական գործակալությունների հետ։ Այն Գոտի և ճանապարհ լրատվական ցանցի (BRNN) անդամ է։ Լուրերի ակտիվ փոխանակման շնորհիվ գործակալությունը հնարավորություն ունի առաջին ձեռքից ստանալ արագ ու վստահելի տեղեկատվություն, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող զարգացումների մասին առաջինը տեղեկացնել միջազգային գործընկերներին։ Միջազգային ակտիվ փոխգործակցությունը հնարավորություն է տալիս նաև «Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակիցներին մասնագիտական վերապատրաստումների ու դասընթացների մասնակցել՝ համընթաց քայլելով ժամանակի պահանջներին։

Հայերեն English Español Français Русский Türkçe

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան

Երեխայի ծննդյան դեպքում հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ․ Թորոսյան

ՀՀ-ն արդեն եղել է նման իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարել. Փաշինյանն արձագանքեց Մեդվեդևի հայտարարությանը

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումները վերսկսելու հնարավորությունը․ Reuters