Հայաստան

Կյանքից անժամանակ հեռացել է բարձրակարգ թուրքագետ, «Արմենպրես»-ի աշխատակից Գևորգ Կալլոշյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից անժամանակ հեռացել է բարձրակարգ թուրքագետ, «Արմենպրես»-ի աշխատակից Գևորգ Կալլոշյանը

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է կենտրոնի աշխատակից, բարձրակարգ թուրքագետ Գևորգ Կալլոշյանը։ 

Նա նաև «Արմենպրես» լրատվական գործակալության թուրքերեն լրատվության բաժնի թարգմանիչ էր։ 

«Գևորգը Հայաստանի օրինակելի քաղաքացիներից էր, հայրենիքի նվիրյալ, բարձրակարգ թուրքագետ և հրաշալի մարդ, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայում էր մեր երկրին»,-նշված է ՊՈԱԿ-ի հայտարարության մեջ։

«Արմենպրես»-ի ողջ խմբագրակազմը սգում է իր սիրելի գործընկերոջ անժամանակ մահը, կիսում հարազատների, սիրելիների, ընկերների վիշտը։ 

Գևորգ Կալլոշյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 7-ին` ժամը 17։00-20։00-ն, «Նարեկ» հոգեհանգստի սրահում` քաղաք Աբովյան (Էդիկ Ավագյան փ. 20 հասցեով)։

Լուսանկարը` Կարսում, ապրիլի 28-ին

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում