1 րոպեի ընթերցում
Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող երեք տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, իրավապահների օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին են հասել սեպտեմբերի 9-ին: «Ժամը 15-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին երեքն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին:
Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ «Օպելում»` պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: