Միացյալ Նահանգներ

Ամերիկացի զինվորականները ներկա են գտնվել ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի զինվորականները ներկա են գտնվել ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին

Ամերիկացի զինվորականները հետևել են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժություններին, որոնք անցկացվում են Բելառուսում սեպտեմբերի 12-ից 16-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:

Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը շփվել է ամերիկացի ռազմական կցորդի հետ և նրան հրավիրել օբյեկտիվ գնահատական տալ «Արևմուտք-2025» զորավարժություններին: 

Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Խրենինը նշել է, որ ամերիկացի սպաներին ցույց կտրվի նրանց հետաքրքրող ցանկացած բան՝ շեշտելով, որ Բելառուսի և ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության միջև երկխոսությունը լավ առաջընթաց է գրանցում: 

Բելառուսի պաշտպանական գերատեսչությունն, ըստ Reuters գործակալության, հայտարարել է, որ ամերիկացիների այցը զորավարժարան անակնկալ է եղել: 

Բացի ամերիկացի զինվորականներից, զորավարժություններին ներկա են եղել 23 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայից և Հունգարիայից: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում