Հայաստան

Օձուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

1 րոպեի ընթերցում

Օձուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 14-ին ժամը 23։56-ին ահազանգ է ստացվել, որ Օձուն գյուղի բուժարանի մոտակայքում այրվում է անասնագոմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել հարակից երկու հասցեներում․ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում այրվում է մոտ 80 հակ անասնակեր, իսկ 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում՝ ծածկի տակ, այրվում է մոտ 250 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 15-ին ժամը 00։58-ին, մարվել՝ 05:30-ին։ Տներից մեկի բակում այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 70 քմ) և մոտ 80 հակ անասնակեր, մյուսի բակում՝ ծածկը և մոտ 250 հակ կուտակած անասնակեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից անասնագոմ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում