Taylor & Francis-ը հրատարակել է Մհեր Սահակյանի և Քեվին Լոյի խմբագրած «Չինաստանի Մեկ գոտի, մեկ Ճանապարհ նախաձեռնությունը Եվրասիայում Ռոութլեջի ձեռնարկը» դիրքը

6 րոպեի ընթերցում

Բրիտանական Taylor & Francis-ը հրատարակել է «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը Եվրասիայում Ռոութլեջի ձեռնարկը» գիրքը, որը նախաձեռնել և խմբագրել են Մհեր Դ. Սահակյանը և Քեվին Լոն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գիրքը ներկայացնում է չինական նախաձեռնության ազդեցությունը եվրասիական մայրցամաքում․ տասը բաժիններով բացատրվում են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործընթացները՝ վեց հիմնական տնտեսական միջանցքներում, որոնք գտնվում են  Եվրոպայում և Ասիայում։ 

Գիտնականները ստեղծել են գիրք, որը հետաքրքրելու է քաղաքական գործիչներին, գործարարներին, գիտնականներին և ուսանողներին՝ տարածաշրջանային հետազոտությունների, կիբեռանվտանգության, թվայնացման, տնտեսագիտության, անվտանգության ուսումնասիրությունների, միջազգային առևտրի, արտաքին քաղաքականության, գլոբալ կառավարման և միջազգային կազմակերպությունների ոլորտներում։ 

Չինաստանի Ժողովրդական համալսարանի Համաշխարհային սոցիալիզմի ինստիտուտի տնօրեն, Միջազգային հարաբերությունների դպրոցի պրոֆեսոր Յունթիեն Ջընը նշել է․ 

«Մհեր Դ. Սահակյանն ու Քեվին Լոն միավորել են գիտնականներին աշխարհի տարբեր տարածաշրջաններից՝ ներկայացնելու արևելքի, արևմուտքի, հյուսիսի և հարավի բոլոր ձայները։ Հեղինակները վերլուծել են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության միջանցքները՝ առաջարկելով հետագա զարգացման ուղիներ։ Իմ կարծիքով՝ այս նոր ձեռնարկի առանձնահատկությունները համապատասխանում են գլոբալ նախաձեռնությունների համադրման բովանդակությանը, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հետազոտությունների համար։ Անկասկած, բազմաբևեռ համաշխարհային կարգի 2.0 պայմաններում Routledge-ի այս ձեռնարկը, որը ներկայացնում է եվրասիական և դրա սահմաններից դուրս գտնվող գիտական շրջանակների համագործակցությունը, գիտական մեծ արժեք և ներշնչանք կբերի համաշխարհային ընթերցողին՝ առաջարկելով նոր գաղափարներ և հետազոտություններ»։

ԱՄԷ-ի Անվար Գարգաշ դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների և վերլուծության կենտրոնի տնօրեն Նարայանափպա Ջանարդհանը նկատել է․ 

«Աշխարհում ուժերի փոփոխությանը հարմարվելու նպատակով տարածքային ոչ համաչափ դասավորությունների պայմաններում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը շարունակում է մնալ «վերագլոբալացման» գլխավոր օրինակ։ Իր 3.0 տարբերակում այս «դարի նախագիծը» ներառում է ոչ միայն հին և նոր տնտեսական արժեք, այլև մշակութային, քաղաքական, տիեզերական և անվտանգության դինամիկա։ Routledge-ի այս ձեռնարկը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է նախաձեռնությունը նպաստում Ասիայի՝ Եվրասիայում ինտեգրմանը։ Այն ընդգծում է նաև չինական նախաձեռնության համաշխարհային նշանակությունը՝ չնայած ԱՄՆ-ի նոր քաղաքական իրողություններին և Չինաստանի տնտեսական դանդաղման մտահոգություններին։ Վերջապես, «միջանցքայնացման» այս դարաշրջանում ձեռնարկի հեղինակները վերահաստատում են սկզբունքը․ «Կարևոր չէ՝ կատուն սև է, թե սպիտակ, կարևորը՝ մկնիկ բռնի»։

Հոնկոնգի Բապտիստական համալսարանի Արևելք–Արևմուտք հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, աշխարհագրության ասոցացված պրոֆեսոր Քեվին Լոն նշել է․ 

«Routledge-ի այս ձեռնարկը ժամանակին և միջառարկայական քննարկում է ներկայացնում այն մասին, թե ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը կարող է խթանել եվրասիական կապակցվածությունը, ենթակառուցվածքների զարգացումը և կայուն զարգացումը, ինչ հիմնական մարտահրավերների է բախվում և ինչպես կարելի է դրանք հաղթահարել։ Գիրքը բաղկացած է տասը բաժնից՝ ներառելով 29 գլուխ, միավորելով տարբեր եվրասիական երկրների գիտնականների ջանքերը։ Այն խորքային վերլուծում է Չինաստանի և եվրասիական երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցությունը։ Հուսով ենք՝ գիրքը արժեքավոր տեղեկություններ և մտքեր կտրամադրի գիտնականներին, քաղաքական գործիչներին և բոլոր հետաքրքրված ընթերցողներին՝ օգնելով գտնել համագործակցության և զարգացման լավագույն ուղիներ։ Վերջում ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր գիտնականներին, փորձագետներին և գործընկերներին, որոնց նվիրումը և իմաստությունը հնարավոր դարձրեցին այս աշխատանքը»։

«Չինաստան–Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի տնօրեն Մհեր Դ. Սահակյանը երախտագիտություն է հայտնել Routledge-ի ձեռնարկի բոլոր հեղինակներին՝ այս արդյունքի համար ներդրած քրտնաջան աշխատանքի և նվիրվածության համար։ Նրա խոսքով՝ այս գիտական ձեռքբերումը արդյունք է 23 երկրի գիտնականների թիմային աշխատանքի և համագործակցության։ Սահակյանն ընդգծել է․ 

«Մեր ուժն ակադեմիական բազմազանությունն է, որը հնարավորություն է տալիս թիմային համախմբված աշխատանքի շնորհիվ ստեղծել հավասարակշռված հետազոտություն, որտեղ յուրաքանչյուր ձայն լսելի է»։ 

Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռոբ Սորսբիին, Routledge-ի թիմին և այլ գործընկերներին՝ աջակցության և խորհուրդների համար։

Հայերեն English Русский

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի