Հայաստան

Դիլիջանում հրդեհ է բռնկվել հյուրատան տանիքում․ տուժածներ չկան

1 րոպեի ընթերցում

Դիլիջանում հրդեհ է բռնկվել հյուրատան տանիքում․ տուժածներ չկան

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 13-ին, ժամը 06։44-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում այրվում է հյուրատուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ՆԳ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ հրդեհը բռնկվել է Սայաթ-Նովայի փողոցում գտնվող ռեստորանային համալիրի տանիքում (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:50-ին, մարվել՝ 09:09-ին: Այրվել են տանիքի մոտ 25 քմ հատվածը և ձեղնահարկը (մոտ 25 քմ):

Փրկարարներն իրականացրել են տանիքի կառուցատարրերի մաքրման աշխատանքներ: Կանխվել է  հրդեհի տարածումը դեպի ռեստորան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում