Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողները

4 րոպեի ընթերցում

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը երկրորդ տարին անցկացվեց  Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում:

Մինչ մրցաշարի մեկնարկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց մասնակիցներին ու անձամբ իր հեծանիվով անցավ մրցաշարի համար նախատեսված տարածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի նախնական փուլերին այս տարի մասնակցել է 940 դպրոցի 4214 աշակերտ: Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով. մասնակցում են ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը:

 

7-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղն է զբաղեցրել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան առաջին հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցն է: Եռյակը եզրափակում է Տավուշի մարզի Սևքար գյուղի միջնակարգ դպրոցը:

10-12-րդ դասարանների մրցաշարում հաղթեց Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցը, երկրորդ հորիզոնականում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը, իսկ երրորդը Շիրակի մարզի Պեմզաշենի միջնակարգ դպրոցն է:

Մրցաշարի պարգևատրման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու ՀՀ Գեղարքունքի մարզի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Այն նախագիծը, որը նախորդ տարի սկսեցինք՝ մեր դպրոցների համար հեծանիվներ ձեռք բերեցինք՝ իր նպատակին ծառայում է: Այն, ինչը կատարվում է այստեղ, կուլմինացիան է այն բազմաթիվ հեծանվավազքերի, որոնք այս ընթացքում տեղի են ունեցել: Այս ամենի խորքային նպատակը առողջ ապրելակերպ ունենալն է, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելն է: Այդ ամենը պետք է սերմանվի դպրոցից»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս տարի մասնակիցների թվի աճ է գրանցվել:

«Այս տարի համայնքային փուլին մասնակցել են 4000-ից ավելի երեխաներ: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եզրափակչի մասնակից թիմերը շատ մարտական էին տրամադրված: Այս տարի մեծ ուշադրություն ենք դարձնում նաև մրցավարությանը»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: 

Եզրափակիչ փուլին 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերը և մասնակիցները պարգևատրվեցին ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթով, մեդալներով և դրամական պարգևներով: 

1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվեց 4․000․000 ՀՀ դրամով

2-րդ տեղը՝ 2․500․000 ՀՀ դրամով

3-րդ տեղը՝ 1․500․000 ՀՀ դրամով:

Պարգևատրվեցին նաև դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչները․ 

1-ին տեղ՝ 700․000 ՀՀ դրամ

2-րդ տեղ՝ 500․000 ՀՀ դրամ 

3-րդ տեղ՝ 300․000 ՀՀ դրամ: 

Հեծանվավազքի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվեցին դրամական մրցանակներով.

1-ին տեղ՝ 2 մասնակից՝ 150․000-ական ՀՀ դրամ, 

2-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 100․000-ական ՀՀ դրամ

3-րդ տեղ՝ 2 մասնակից՝ 75․000-ական ՀՀ դրամ։

Հայերեն Français Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA