Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Իրանի և ԱՏԷՄԻԳ-ի միջև կնքված համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Իրանի և ԱՏԷՄԻԳ-ի միջև կնքված համաձայնագիրը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունում է Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՏԷՄԻԳ) միջև վերջերս ձեռքբերված համաձայնագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրանական «irna» գործակալությանն այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը դրական է գնահատում միջուկային օբյեկտների մոնիթորինգի և հասանելիության հարցերով ձեռք բերված պայմանավորվածությունները, քանի որ դրանք կարևոր են միջազգային հսկողության և վստահության ամրապնդման տեսանկյունից։

Միևնույն ժամանակ, անդրադառնալով եվրոպական երեք երկրների՝ Իրանի նկատմամբ «snapback» (եթե կողմերը հայտարարում են, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ՄԱԿ-ի պատժամիջոցները ավտոմատ վերականգնվում են՝ առանց նոր քվեարկության- խմբ․) մեխանիզմը ակտիվացնելու որոշմանը, Դյուժարիկը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ որոշումը կընդունվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի միջուկային ծրագրի համապարփակ համաձայնության մասնակից չէ, սակայն նրա ուղերձը պարզ է. ողջունել և խթանել այն քայլերը, որոնք նպաստում են միջազգային անվտանգության ամրապնդմանը»,– ասել է Դյուժարիկը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում